211652_close_icon
views-count2845 դիտում article-date 09:49 02-09-2020

Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.6 տոկոսով: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժե 340 դրամ, իսկ պրեմիումը՝ 360 դրամ, մինչդեռ հուլիսին ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում էր լիտրը 300 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով և հետաքրքրվեց՝ հիմնավոր է արդյոք բենզինի գնի բարձրացում, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ հանձնաժողովից փոխանցեցին, որ իրենք մշտապես հետևում են բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ գնային փոփոխություններին: Բացի այս, ՏՄՊՊՀ-ից տեղեկացրին, որ եթե արձանագրվեն շեղումներ, ապա հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով վարչական վարույթ կհարուցի, և հստակ գնահատականներ կտրվեն տնտեսվարողների գործունեությանը: Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսի 2-ին կառավարության նիսստին քննարկվեց «ՀՀ և Ղազախստանի կառավարությունների միջև ՀՀ նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ Ղազախստանից էժան վառելիքի ներկրման արդյունքում ՀՀ վառելիքի շուկայում մրցակցություն կստեղծվի: Սակայն պետք է ներպետական ընթացակարգերով վավերացվի ստորագրված համաձայնագիրը, ինչից հետո հայտնի կդառնա, թե ինչ ծավալի նավթամթերք է մտադիր Հայաստանը ներկրել Ղազախստանից: Ինչպես ասում են, բենզինի գնի նվազումը յոթ սարի հետևում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր