4019 դիտում
11:44 29-12-2015
Սաուդյան Արաբիայում բենզինի գինը 40 %-ով բարձրացել է
Սաուդյան Արաբիայի իշխանությունները 40 տոկոսով բարձրացրել են բենզինի գինը՝ բյուջետային ռեկորդային դեֆիցիտի ֆոնին, հաղորդում է BBC-ն:
Կայքի փոխանցմամբ՝ այժմ այդ երկրում 1 լ բենզինն արժի 24 ԱՄՆ ցենտ:
Նշենք, որ թագավորությունում բենզինի և որոշ կոմունալ սպասարկումների վճարումները ավանդաբար ցածր գնի մակարդակի վրա են պահպանվում սուբսիդավորման հաշվին: Սաուդյան Արաբիան համարվում է նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար և բենզինի գնի գրեթե 1,5 անգամ բարձրացումը փորձագետները համարում են վերջին տասնամյակի ամենախոշոր փոփոխությունը երկրում:
Նախօրեին կառավարությունը հայտարարեց, որ 2015 թվականը երկիրը փակում է բյուջեի ռեկորդային դեֆիցիտով, որը գնահատվում է 97,9 մլրդ ՄԱՆ դոլար կամ ՀՆԱ-ի 15 %:
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
09:51 01-07-2015
Երեկ Հայաստանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի գինը 10 դրամով բարձրացել է. Ժողովուրդ
2842 դիտում
09:49 02-09-2020
Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով. «Ժողովուրդ»
3824 դիտում
10:55 23-01-2015
Սաուդյան Արաբիայի թագավորի մահից ժամեր անց նավթի համաշխարհային գինը բարձրացել է
Այս բաժնից
826 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
562 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
586 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի