211652_close_icon
views-count1859 դիտում article-date 10:11 04-09-2020

Հայ ժողովուրդը բացի մարդկային կյանքեր կորցնելուց և տնտեսական անկումից, որևէ հնարավորություն չի ստացել․ Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ համավարակը Ձեզ համար նոր հնարավորություն է․ Ղազինյանը՝ Փաշինյանին

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հռետորական հարց հղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա մասնավորապես նշել է, որ համավարակի ընթացքում Հայաստանն ու հայ ժողովուրդը բացի տանջանքներից, մարդկային կյանքեր կորցնելուց և տնտեսական անկումից, որևէ հնարավորություն չի ստացել և հարց բարձրացրել՝ արդյո՞ք վարչապետը շարունակում է պնդել, որ համավարակն իր համար նոր հնարավորություն է։ Ղազինյանի գրառումը՝ ստորև․ «Հռետորական հարց Նիկոլ Փաշինյանին. Հարգելի պարոն Փաշինյան. Մարտի 18-ին Դուք հայտարարեցիք հետևյալ միտքը. «Թե ինչ է լինելու կորոնավիրուսից հետո, չգիտենք։ Անորոշ վիճակ է։ Սակայն այս անորոշությունը մեզ համար նոր հնարավորություններ է բացելու։ Հիմա ամեն ինչ փլուզվում է և մենք ունենք մեծ շինհրապարակ:» Հիմա խնդրում եմ ասեք, ասելով «մեզ» Դուք ու՞մ կոնկրետ ի նկատի ունեիք. Ձեր ընտանիքը, քաղաքական թիմը, թե՞ պետությունը։ Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ այս համավարակը Ձեզ համար նոր հնարավորություն է, եթե այո, ապա ի՞նչ բնույթի հնարավորություն եք ակնկալում ստանալ կորոնավիրուսի համավարակից։ Հարցը թեև հռետորական է, բայց եթե պատրաստ եք խոսել Ձեր ընտանիքի և քաղաքական թիմի արդեն ստացած մեծ հնարավորություններից, ապա մեծ հետաքրքրությամբ կլսեմ Ձեր պատասխանը։ Հարկ եմ համարում փաստել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Հայ ժողովուրդը բացի տանջանքներից, մարդկային կյանքեր կորցնելուց և տնտեսական անկումից, որևէ այլ հնարավորություն չի ստացել և տեսանելի ապագայում չի էլ սպասում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հռետորական հարց Նիկոլ Փաշինյանին. Հարգելի պարոն Փաշինյան. Մարտի 18-ին Դուք հայտարարեցիք հետևյալ միտքը. «Թե ինչ է...

Posted by Artur Ghazinyan/Արթուր Ղազինյան on 2020 թ. սեպտեմբերի 3, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր