Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Հյուսիսային Մակեդոնիա
Հայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը ժամանեցին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը:
Մեր ազգային թիմը կհանգրվանի «Մարիոթ» հյուրանոցում:
Այսօր՝ Երևանի ժամանակով 16։15-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 17:00-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։