21291 դիտում
19:02 04-09-2020
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ընդունվեց կարանտին սահմանելու հնարավորություն տվող փաթեթը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի և գործադիրին կարանտին սահմանելու հնարավորություն կտրվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 70 «կողմ» և 19 «դեմ» ձայներով:
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբացկությունները հայտնել էին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծերի փաթեթին:
Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:
Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:
Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ին այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:
Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Նմանատիպ նյութեր
12714 դիտում
13:13 04-09-2020
Արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
2705 դիտում
14:58 08-02-2022
Կարանտին սահմանելու որոշման մեջ փոփոխություններ` COVID-19-ով պայմանավորված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
313 դիտում
10:07 31-10-2024
ՀՀ կառավարությունն արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան
748 դիտում
09:40 31-10-2024
Քաղաքագլուխ չունեցող Գյումրիում պաշտոնյաները հերթով հրաժարական են տալիս. Aravot.am
418 դիտում
09:31 31-10-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են