1678 դիտում
09:14 05-09-2020
Ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունը և փաստաթուղթը պատրաստ չեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած նախատեսվում էր Ազգային ժողովում ձևավորված ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերի քննարկման, այնուամենայնիվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դրա քննարկումը մի փոքր ձգձգվում է: Բանն այն է, որ թեև հանձնաժողովի աշխատանքները, ըստ էության, ամռանն ավարտվել էին, սակայն մինչև այժմ եզրակացությունը և փաստաթուղթը պատրաստ չեն: Հանձնաժողովի վերջնական նիստը դեռ տեղի չի ունեցել, որի ժամանակ էլ պետք է ամփոփումները կատարվեին:
Մեր տեղեկություններով` վերջնական քննարկումը նախատեսված է հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց այս տարվա հունիսին, իսկ այն ստեղծվել էր դեռ 2019 թվականի մայիսին: Եվ այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը հարցաքննել է մեծ թվով նախկին և ներկա պաշտոնյաների` նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, բացի 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովից: Հավելենք, որ վերջնական զեկույցի մի մեծ հատված, հնարավոր է, գաղտնի լինի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
08:55 14-06-2014
Գազի հանձնաժողովի նախնական եզրակացությունը կազմել է ավելի քան 1000 էջ. Ժողովուրդ
4018 դիտում
10:08 03-07-2018
Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ հոկտեմբերին, ընտրությունները՝ գարնանը. «Ժամանակ»
Այս բաժնից
958 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»