211652_close_icon
views-count1534 դիտում article-date 14:40 05-09-2020

Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր էջում հայերեն և ֆրանսերեն լեզուներով [url=https://www.facebook.com/jonathan.lacote.94/posts/769543967135304]շնորհավորել է[/url] Գյումրու օրը և լուսանկարներ հրապարակել: Ֆրանսիայի դեսպանը ուրախ տոն է մաղթում Գյումրի քաղաքին և նրա բնակիչներին: «Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։ Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտ է մասնակցել Գյումրու նորացմանը և աջակցել քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի զարգացմանը` Գյումրու համալսարանի, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ N10 և N 45 դպրոցների, SPFA Հայաստան և KASA կենտրոնների հետ միասին։ Եվ չմոռանանք քաղաքի ռեստորանատերերը և Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը, որոնց հետ համատեղ 2019 թվականին կազմակերպել էինք « Goût de France »/ Ֆրանսիայի համը գաստրոնոմիկ միջոցառումը: Տոնդ շնորհավո՜ր, Գյումրի»,- գրել է Լաքոտը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այս սեպտեմբերի 5ին ուրախ տոն եմ մաղթում Գյումրի քաղաքին և նրա բնակիչներին։ Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ...

Posted by Jonathan Lacôte on 2020 թ. սեպտեմբերի 5, շաբաթ

Նմանատիպ նյութեր