3140 դիտում
22:02 06-09-2020
Արմեն Մարտիրոսյան. Իրական վարակվածների և բուժվածների թիվը 4,3 անգամ ավելի մեծ է
Հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ունեցել եմ 13 վարակված մարդ, մենք դիմել ենք հիվանդանոց երեք հոգու համար։
Մնացածը տանն իրենց հիվանդությունն անցկացրել են ասիմպտոմ կամ թույլ սիմպտոմներով։ Հիմա մեր առողջապահությունն ու վիճակագրությունը ո՞նց հաշվեն։ Մենք չենք դիմել՝ իրենք չեն գրանցել։ Ստացվեց, որ իրական վարակված-բուժվածների քանակը շատ ավելի մեծ է։
Ու եթե (ենթադրում եմ) իմ հիվանդների ու իմ գրանցված հիվանդների քանակի արտապատկերում անենք ամբողջ Հայաստանի վրա, ապա քանի որ երեքը տասներեքի 23% է, ստացվում է, որ իրական վարակվածների և բուժվածների թիվը 4,3 անգամ ավելի մեծ է։ Եթե մենք ունենայինք միայն ասիմպտոմ հիվանդներ, ապա նրանց մասին չէինք էլ իմանա։ Կկարծեինք, որ չեն վարակվել։
Այնպես որ, իրական վարակվածների ու առանց հիվանդանոց ու դեղ բուժվածների քանակը կարող է 10 անգամից ավել մեծ լինել։ Հա, էս ինչու էի պատմում։ Մի հիմար կայք, չիմանալով Հայաստանի առանձնահատկություններն ու միայն դիմածների քանակով հաշվարկ անելով, ասել է, թե Հայաստանն ամեն 100 000 հոգու մեջ ամենաբարձր ցուցանիշն ունի ու այդ ցուցանիշը 1490 է։
Ես կարծում եմ, որ այս ցուցանիշն ավելի մեծ է՝ երևի 10 000: Հիմա էս տեղեկությունը հայկական կայքերը, որտեղ խելացի մարդիկ կա՛մ քիչ են, կա՛մ չկան, առանց հասկանալու վերցրել են ու դատապարտում են Արսեն Թորոսյանին։
Եթե խոսեին բուժվածների տոկոսի մասին, էլի կփորձեի հասկանալ, բայց ինչ կապ ունի նախարարը ձեր փնթի առօրյայի հետ, պարոնա՛յք շառլատաններ։ Ինչ կապ ունի նախարարը, որ մենք ձեռք չէինք լվանում, որ իրար պաչպչում էինք, որ խցկվում էինք ավտոբուսներում, որ ճոխ թաղումներ ու հարսանիքներ էինք անում պանդեմիայի ժամանակ, որ իրար օրը երեք անգամ գրկում էինք ու գնում իրարից բամբասում։
Սա նախարարի անելիքը չէ։ Մեզ մեր ծնողը պիտի դաստիարակեր, մանկապարտեզի դաստիարակը, ուսուցիչը, այլ ոչ՝ նախարարը։ Ու մեր բարքերից ելնող խնդիրները կամ դաշնակցական կրթության որակը բարդել նախարարի վրա՝ առնվազն անպարկեշտ է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10808 դիտում
20:54 12-04-2020
Գերմանիայում առաջին անգամ կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցեց վարակվածների թվին
7231 դիտում
09:22 13-06-2020
Մեր գործերը լավ չեն. Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ. 723 նոր դեպք. մահերը թիվը՝ 6, բուժվածների թիվը՝ 442.Փաշինյան
11788 դիտում
15:52 09-06-2020
Ինչո՞ւ է կորոնավիրուսից բուժվածների թիվը վերջին օրերին նկատելիորեն աճել. պարզաբանում է նախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
469 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
724 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը