211652_close_icon

Մեր գործերը լավ չեն. Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ. 723 նոր դեպք. մահերը թիվը՝ 6, բուժվածների թիվը՝ 442.Փաշինյան

views-count7375 դիտում article-date 09:22 13-06-2020
Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ. 723 նոր դեպք ենք արձանագրել. մահերը թիվը 6, բուժվածների թիվը 442: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ որ միայն այս թվերի հետ կապված: Ես Սեւանից եմ աշխատանքի եկել եւ նույնիսկ մեքենայի պատուհանից երեւում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները: Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր