1664 դիտում
11:39 07-09-2020
Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը կարող է նոր «սառը պատերազմի» հանգեցնել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսաստանը ռիսկի է դիմում նոր «սառը պատերազմ» սկսել, եթե փորձի ուժը ցուցադրել իր սահմաններից դուրս: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-8704433/Nato-secretary-general-warns-Russias-aggressive-behaviour-risks-new-Cold-War.html?fbclid=IwAR0cd8rrleS9uR1l21kCqyJh7PHgWvG_JZgGxFdX_NaQlnqvsciZhU_J_1s]Daily Mail[/url] պարբերականը:
Ստոլտենբերգը նշել է, որ վերջին շրջանում Մոսկվայի ցուցաբերած պահվածքը և «ազդեցության ընդլայնման փորձը պահանջում են ՆԱՏՕ-ի արձագանքը»:
Գլխավոր քարտուղարի խոսքերը հնչել են Հյուսիսատլանտյան դաշինքի նիստից մի քանի օր հետո: Նիստում քննարկվել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» հարցը:
«Մենք չենք ցանկանում նոր «սառը պատերազմ», մենք չենք ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է համոզվենք, որ հարմարվում ենք, քանի որ աշխարհը փոխվում է»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Մոսկվայի ագրեսիվ գործողությունները հարևանների նկատմամբ` «ազդեցության գոտին» ընդլայնելու նպատակով ՆԱՏՕ-ի անհանգստության կենտրոնում են:
«Մենք դա տեսել ենք Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, և դա պահանջում է ՆԱՏՕ-ի արձագանքը»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա նշել է նաև, որ Պուտինը պետք է «շատ լուրջ հարցերի պատասխանի» այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա քաղաքական հակառակորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են:
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
12:34 28-10-2016
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի չի ձգտում. Սթոլթենբերգ
12411 դիտում
08:42 26-01-2020
Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան
2713 դիտում
13:53 13-04-2017
Ռուսաստանն ավելի ագրեսիվ է դարձել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Այս բաժնից
1000 դիտում
18:39 04-01-2025
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
1333 դիտում
18:13 04-01-2025
Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին