211652_close_icon
views-count2003 դիտում article-date 12:35 07-09-2020

Ավստրալիան ակնկալում է COVID-19-ի դեմ պոտենցիալ պատվաստանյութի 1-ին խմբաքանակը ստանալ 2021-ի հունվարին

Ավստրալիան ակնկալում է COVID-19-ի դեմ պոտենցիալ պատվաստանյութի առաջին խմբաքանակները ստանալ հունվարին, հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է [url=https://apnews.com/e2e05fd7e8c8831c5fcccfb551c2db42]AP[/url]-ն։ Նա հայտնել է, որ կառավարությունը CSL Ltd-ի հետ գործարք է կնքել 2 պատվաստանյութերի արտադրության շուրջ՝ մեկը AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի մշակածն է, մյուսը՝ Քվինսլենդի համալսարանի հետ համատեղ մշակածը։ «Ավստրալիային հույս է անհրաժեշտ»,- Կանբերայում լրագրողներին ասել է Մորիսոնը։ - Այսօր մենք եւս մեկ կարեւոր քայլ ենք կատարում կորոնավիրուսի համավարակից ավստրալացիների առողջության պաշտպանության համար»։ Երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթն ասել է, թե ըստ 2 պատվաստանյութերի մշակումները կատարող գիտնականների՝ վերջին տվյալները վկայում են, որ երկուսն էլ կապահովեն «բազմամյա պաշտպանություն»։ AstraZeneca-ի AZD1222 պոտենցիալ պատվաստանյութը առաջատար է համարվում վիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ պատվաստանյութի ստեղծման գլոբալ մրցավազքում։

Նմանատիպ նյութեր