1659 դիտում
10:37 11-09-2020
Մարտի 1-ի գործով որևէ բացահայտում չի եղել. ինչ էին փորձում ներկայացնել ուժային կառույցները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով քննությունը վերաբացվեց, սակայն մինչև այժմ՝ այս երկու տարիների ընթացքում, չեն տրվել ամենակարևոր հարցերի պատասխանները` ի վերջո, ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին: Ու թեև հեղափոխությունից հետո ուժային տարբեր կառույցների ղեկավարներ հայտարարեցին, որ լուրջ բացահայտումներ են արել, այնուամենայնիվ, իրականում «Մարտի 1»-ի գործով գրեթե որևէ նոր բացահայտում չկա:
Իսկ ինչի՞ մասին է խոսքը. բոլորը կհիշեն, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց. «Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ, այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»: Իսկ ինչո՞ւ ենք պնդում, որ Սասուն Խաչատրյանի խոսքերն ամենևին էլ բացահայտում չեն եղել:
Բանն այն է, որ դեռ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ՀՔԾ-ի կողմից հրապարակվել էր տեղեկատվական հաղորդում գործի ընթացքի վերաբերյալ, որտեղ արդեն իսկ նշված է. «ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները տեղակայված են եղել Լեո փողոցի խորքում՝ Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկում: Վերջին ստորաբաժանումն ավելի ուշ տեղափոխվել է Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ»: Այսինքն, դեռ 2011-ին նույն քննչական մարմինը հրապարակել է, որ զորքը տեղակայված է եղել մայրաքաղաքի կենտրոնում: Հետաքրքիր է՝ ինչու էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երկու տարի առաջ գրեթե նույնաբովանդակ ինֆորմացիան որպես դարի բացահայտում մատուցում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1085 դիտում
09:37 11-01-2023
Ուժային կառույցները թուղթ ու գրիչով են հետեւել Փաշինյանի ասուլիսին․ «Ժողովուրդ»
1312 դիտում
08:20 12-06-2024
Ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Սրբազանին. «Ժողովուրդ»
49851 դիտում
18:27 24-04-2016
ՀՀ ուժային կառույցները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2170 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան