1424 դիտում
19:56 24-06-2019
Արցախի ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ոլորտային նախագծեր
Հունիսի 24-ին Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Գրիգորյանի նախագահությամբ հրավիրել է նիստ:
Նիստի ընթացքում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Կառավարության լիազոր ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ: Հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացությամբ առաջարկել է նախագիծը ներառել հերթական նիստի օրակարգում:
Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ ծրագրի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ Լևոն Գրիգորյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո սահմանված ժամկետում նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացվել և առաջարկել է այն երկրորդ ընթերցմամբ ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Հանձնաժողովը այս նախագծին ևս տվել է դրական եզրակացություն:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1443 դիտում
17:15 14-09-2020
Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
903 դիտում
16:33 23-03-2021
Կայացել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստը
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»