2770 դիտում
09:41 15-09-2020
Նավալնիի աջակիցները ՌԴ ՏԻՄ ընտրություններում աննախադեպ հաղթանակներ են գրանցել․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ջանքերը կիրակի օրը կայացած տեղական ընտրություններում հաղթելու համար այնքան էլ չեն հաջողել: Կրեմլի սուր քննադատ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները Սիբիրում աննախադեպ շատ ձայներ են ստացել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5583313.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Այդպիսով ընտրողներն արտահայտել են իշխող կուսակցության դեմ իրենց բողոքը: Եվ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնիին թունավորելու կասկածները նույնպես ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյուքների վրա:
Ըստ նախնական պաշտոնական արդյունքների՝ Կրեմլի և նախագահ Պուտինի աջակցությունը վայելող քաղաքական գործիչները հաղթել են Թաթարստանի, Կամչատկայի և մեկ տասնյակից ավելի մարզերի կառավարիչների ընտրություններում:
Բայց Նավալնիի կողմնակիցները բացառիկ հաղթանակներ են տարել Նովոսիբիրսկում՝ Ռուսաստանի բնակչության թվով երրորդ քաղաքում, և ուսանողական Տոմսկ քաղաքում, որտեղ «Եդինայա Ռոսիան», կարծես, կորցրել էր խորհրդի մեծամասնությունը:
«Մարդիկ հոգնել են իշխանություններից: Չի կարելի 20 տարի նստել գահին, կողոպտել, անվերջ գողանալ, այս ամենն անել ու անպատիժ մնալ », - «Ռոյթերսի» հետ զրույցում ասել է Քսենիա Ֆադեևան, ով հաղթել է Տոմսկում և դարձել խորհրդի անդամ:
Նավալնիի աջակից, 32-ամյա Անդրեյ Ֆաթեևը նույնպես հաղթեց Տոմսկի տեղական խորհրդի ընտրություններում: Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդի մեկ այլ աջակից Սերգեյ Բոյկոն մոտ է Նովոսիբիրսկի խորհրդում աթոռ ստանալու հնարավորությանը:
Ֆաթեևի փոխանցմամբ՝ Տոմսկում « Եդինայա Ռոսիան» նվաճել է խորհրդի 37 տեղերից միայն 12-ը: Նավալնիի աջակիցների գործադրած «խելացի քվեարկության ռազմավարության» շնորհիվ շատ թեկնածուներ հաղթել են իշխող կուսակցության թեկնածուներին:
Տեղական ընտրությունների պատասխանատու, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 15 տարվա նախագահ Տատյանա Դորոշենկոյի խոսքով՝ ինքը չի հիշում, որ «Եդինայա Ռոսիա»-ն երբևէ այդքան վատ արդյունքներ գրանցած լիներ Տոմսկում:
«Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր քարտուղար Անդրեյ Տուրչակն ասել է, որ կուսակցությունը «վստահ հաղթանակ» է տարել ձայների առավելության հարցում և ջախջախել է ընդդիմության «խելացի քվեարկության» ռազմավարությունը:
«Գոլոս» անկախ վերահսկող կազմակերպությունը ընտրություններից առաջ հայտարարել էր, որ ընդդիմության շատ թեկնածուների արգելվել է մասնակցել մրցակցությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8869 դիտում
12:16 07-07-2017
Նավալնու աջակիցները պատրաստվում են զանգավածային միջոցառումներ անցկացնել հուլիսի 8-ին. «Ամերիկայի ձայն»
3074 դիտում
13:00 17-04-2016
«Քաղաքացի դիտորդ»-ը բազում միջադեպեր է գրանցել այսօր մեկնարկած ՏԻՄ ընտրություններում
3953 դիտում
10:03 03-09-2020
Ալեքսեյին թունավորելու որոշում կայացրել են հենց Պուտինն ուԿրեմլը. Նավալնիի խոսնակ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»