211652_close_icon
views-count3077 դիտում article-date 13:00 17-04-2016

«Քաղաքացի դիտորդ»-ը բազում միջադեպեր է գրանցել այսօր մեկնարկած ՏԻՄ ընտրություններում

Հրազդանում, Սպիտակում, Թալինում և այլ ընտրական տեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնող [url=http://transparency.am/elections/2016-04-17/map/]«Քաղաքացի դիտորդ» [/url]հասարակական կազմակերպությունը բազմաթիվ միջադեպեր է ներկայացրել ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Տվյալները տեղադրված են «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» կազմակերպույթնա կայքում: Դրանք ներկայացնում ենք ըստ ժամանակագրության. 12.40, 25/1 տեղամաս. Քվեախցից հայտնաբերվել է դատարկ ծրար: Հանձնաժողովի նախագահը սկզբում հրաժարվել է գրանցամատյանում արձանագրել այդ փաստը, սակայն տեղամասում ներկա վստահված անձանց և դիտորդների պահանջով հանձնաժողովը կատարել է գրառում գրանցամատյանում: 12.04, 29/1 տեղամաս. Քվեախցիկից հայտնաբերեցին դատարկ ծրար և քվեաթերթիկ, դիտորդները և վստահված անձնինք առաջարկել են մարել քվեաթերթիկը և արձանագրություն կազմել։ Սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է՝ ասելով, որ ծրարն ու քվեաթերթիկը կդնեն իրենց տեղում և նորից կօգտագործեն: Նույն տեղամասում ավելի վաղ պարբերաբար հայտնվում են միևնույն թեկնածուի մի քանի վստահված անձինք, ինչպես նաև կողմնակի անձինք։ 15/3 .Թալին/ 11:51 .Ընտրողների խմբերի փոխադրում և կուտակումներ տեղամասից դուրս; Մարդկանց և մեքենաների կուտակումներ տեղամասից դուրս՝ 50 մետր շառավղով: Առկա է տեսագրություն 11:03, ժամը 11-ի սահմաններում մի կին ընտրող քվեախցից դուրս եկավ՝ քվեաթերթիկը բաց վիճակում և հանձնաժողովին տեղեկացրեց, որ սխալ է լրացրել, խնդրեց նոր քվեաթերթիկ տալ: Հանձնաժողովի անդամները հրաժարվեցին նոր քվեաթերթիկ տալ, պատճառաբանելով, որ նման իրավունք չկա: Տեղամասում ներկա վստահված անձինք առարկեցին, որ նորը տալու իրավունք կա և հանձնաժողովը պարտավոր է նոր քվեաթերիկ տալ: Հանձնաժողովի անդամների և վստահված անձանց միջև ծագած տարաձայնության և վեճի արդյունքում ընտրողը սկզբում ջնջեց իր քվեարկած քվեաթերթիկի վրա, այնուհետև պատռեց այն, դրեց սեղանին և դուրս եկավ տեղամասից: Հանձնաժողովը որոշեց և նրա պատռած քվերաթերթիկը դրեց ծրարի մեջ ու գցեց քվեատուփի մեջ՝ առանց գրանցամատյանում որևէ արձանագրման: 8.15 /Սպիտակ/ թիվ 8 միջնակարգ դպրոցի շենք, Ուզբեկական թաղամաս 64, Տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողությունների կազմակերպման կարգի խախտում: Վիճակահանության կարգի խախտում։ Հանձնաժողովի անդամները` նախագահի իմացությամբ, իրար հետ փոխում են վիճակահանության թերթիկները։

Նմանատիպ նյութեր