1805 դիտում
18:00 07-09-2020
Ինքնահոս եղանակով տարեկան կոռոգվի 712 հեկտար տարածք․ Ծիծեռնակարբերդում և Արտաշատում աշխատանքներն ավարտվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող` <<Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի>> շրջանակում ավարտվել են ևս երկու խոշոր շինարարական աշխատանքներ։
Ծիծեռնակաբերդում կառուցվել է ինքնահոս ոռոգման համակարգ, մոնտաժվել է 2330 մետր երկարությամբ մետաղական խողովակաշար։ Կառույցի շահագործմամբ ինքնահոս եղանակով կոռոգվի 192 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 126լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,5 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա( շուրջ 24 մլն. դրամ): Ներդրումը կազմել է 155.9 մլն․դրամ։
Կառուցվել է նաև Արտաշատի ջրանցքի 5-րդ բաժանարարի ինքնահոս ոռոգման համակարգը։ Մոնտաժվել է 3922 մետր երկարությամբ ապակեմանրաթելային խողովակաշար, որի արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 520 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 397լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 1.3 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա` շուրջ 59 մլն.դրամ արժեքով։ Այստեղ ներդրվել է 287,1 մլն.դրամ ։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության , ինչպես նաև նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ։ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող` 7 բաղադրիչների ընդհանուր ներդրումը կազմում է 50 միլիոն դոլար։
Ծրագրի ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1914 դիտում
11:11 15-09-2020
Արցախում 75 հազար հեկտար հացահատիկ է ցանվել, հավաքվել է 86 հազար 712 տոննա բերք․ «ՀՀ»
1717 դիտում
14:18 17-09-2020
Գեղարդալճից ինքնահոս եղանակով ջուրը կհասնի Կոտայքի մարզի 5 համայնքներ
1388 դիտում
15:19 08-09-2022
Այս տարի պետությունը կկարողանա Սևանի ափամերձ տարածքներում մաքրել միայն 64,8 հեկտար, թեև նախատեսված էր 89 հեկտար
Այս բաժնից
472 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
949 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
724 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ