2959 դիտում
11:31 16-09-2020
ԱԺ-ն ընդունեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ ուղևորափոխադրումներին առնչվող նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ուղևորափոխադրումների կազմակերպմամբ զբաղվողներին պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի գծով արտոնություն տալ:
«[url=https://armenpress.am/arm/news/1027794.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն:
Նախագիծը ներկայացնելիս Արթուր Դալլաքյանը նշել էր, որ Պետական տուրքի մասին օրենքը սահմանում է, որ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործման կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ասմվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավոտբուսների կամ միկորավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցների քանակից: Արդյունքում էականորեն բարձրանում է ուղևորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը, քանի որ պահուստային տրանսպորտային միջոցները նույնպես դրվում են տուրքի հաշվարկման հիմքում:
Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գծով արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարակատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպմամբ:
Նմանատիպ նյութեր
1280 դիտում
09:49 04-03-2014
Մարտի 1-ի հանրահավաքում ԲՀԿ-ական պատգամավորների մասսայական մասնակցության «պատճառը»․ 168 ժամ
2455 դիտում
08:38 08-09-2015
ԲՀԿ-ական պատգամավորը իր «ենթակայության» պատգամավորների նկատմամբ սկսել է «պատժամիջոցներ» կիրառել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
709 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
796 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ