1859 դիտում
09:25 17-09-2020
Լուկաշենկոյի և Պուտինի միջև բոլոր համաձայնություններն ապագայում կվերանայվեն. Տիխանովսկայա․ «Ամերիկայի ձայն»
Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան [url=https://www.amerikayidzayn.com/a/5586251.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում կրկին ափսոսանք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է հանդիպել Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով, ըստ Տիխանովսկայայի, ոչ լեգետիմ նախագահ է։
«Բելառուս ժողովրդի աչքերում Լուկաշենկոն այլևս լեգետիմ չէ: Մարդիկ նրան չեն վստահում ու չեն ընկալում որպես Բելառուսի նախագահ: Դա հիմք է տալիս մեզ պնդելու, որ բոլոր համաձայնությունները և բանակցություններն ապագայում կվերանայվեն նոր կառավարության կողմից, որը կձևավորվի, երբ իշխանության կգա արդար նախագահական ընտրությունների միջոցով ընտրված նոր նախագահը»,- հայտնում է Սվետլանա Տիխանովսկայան:
Ըստ Տիխանովսկայայի, հետդարձի ճանապարհ չկա, քանի որ իշխանությունները հատել են բոլոր սահմանները դեռևս հետընտրական առաջին օրերին՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց հետո:
«Մենք հիշում ենք Լուկաշենկոյի հայտնի առաջարկը` էջը շրջելու մասին, սակայն մեր պատասխանն է՝ ոչ: Մեր բելառուս ժողովուրդը երբեք չի շրջի այս էջը»,- ասում է Բելառուս ընդդիմադիր առաջնորդը:
Դրա հետ մեկտեղ Սվետլանա Տիխանովսկայան գտնում է, որ Լուկաշենկոյի համար դեռևս ուշ չէ հեռանալ նախագահի պաշտոնից: Այս քայլը, ըստ նրա, խնդրի լուծման միակ ճիշտ տարբերակն է:
«Դրա համար պետք է ընդամենը կամ հրաժարական տալ կամ սկսել երկխոսություն Համակարգող խորհրդի շրջանակում ու կազմակերպել ազատ արդար նոր ընտրություններ: Միգուցե այդ ժամանակ նա մարդկանց հիշուղության մեջ մնա միայն որպես առաջին նախագահ, այլ ոչ թե որպես մարդասպան»,- նշում է Տիխանովսկայան:
Սակայն Բելառուսում իշխանությունները չեն ցուցաբերում հեռացման որևէ նշաններ: Այս օրերին շարունակվում են խաղաղ ցուցարարների ու ընդդիմության ակտիվիստների բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Վերջին օրերին, ըստ լրատվամիջոցների, բելառուս իրավապահները սկսել են թիրախավորել նաև կին ցուցարարների, որոնք ևս բերման են ենթարկվում ոստիկանական բաժիններ ու ենթարկվում բռնաճնշման:
Այսօր հայտնի դարձավ, որ Բելառուսի իրավապահները պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային, ով Լուկաշենկոյի դեմ շարժման առաջնորդներից է: Վերջինիս ուժով երկրից արտաքսելու փորձը տապալվեց, քանի որ Կոլեսնիկովան Ուկրաինայի սահմանին պատռել էր իր անձնագիրը: Այժմ նա մեղադրվում է Բելառուսի ազգային անվտանգությանը սպառնացող կոչեր հնչեցնելու մեջ: Մեղադրանքը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում: Ըստ նրա փաստաբանի, սեպտեմբերի 12- ին Կոլեսնիկովային տեղափոխել են Ժոդինա քաղաքի կալանավայր:
Այս պահին Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի գրեթե բոլոր անդամները, բացառությամբ Նոբելյան դափնեկիր Սվետլանա Ալիքսևիչի կամ անազատության մեջ են կամ գտնվում են երկրից դուրս: Իշխանությունները հույս ունեին այս միջոցով ճնշել Լուկաշենկոյի դեմ բողոքի այս շարժումը, սակայն ընդդիիմադիր առաջնորդներին թիրախավորելու քաղաքականությունը չի տալիս Լուկաշենկոյի վարչակարգին սպասվող արդյուքներ: Տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են դուրս գալ փողոց՝ պահանջելով Լուկաշենկոյի հեռացումը իշխանությունից և նոր ընտրությունների անցկացում:
Նմանատիպ նյութեր
2243 դիտում
10:13 18-05-2022
Բելառուսներն` ընդդեմ ռուսական ուժերի ու Լուկաշենկոյի․ «Ամերիկայի ձայն»
2990 դիտում
10:23 26-08-2020
Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա. Տիխանովսկայա
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը