1521 դիտում
09:49 17-09-2020
Պետական պարտքն աճել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 3,881.98 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 10.49%-ով, իսկ 2019 և 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 16.93%-ով և 18.91%-ով: ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3,645.7 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 11.19%-ով, իսկ 2019 և 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 18.55%-ով և 22.15%-ով:
Նկատենք, որ վերջին տարիներին՝ մինչև 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։ 2019 թվականի ընթացքում պետական պարտքին առնչվող ամենանշանակալի գործարքը 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումն էր։ Սեպտեմբերին կառավարությունը որոշեց 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր (արտարժութային պարտատոմսեր) թողարկել և այդ գումարով մարել 2020 թվականին նախատեսված պարտքերը։ Իսկ ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,967.29 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 8.784%-ով, իսկ 2019 և 2018թթ? օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 14.26%-ով և 17.82%-ով, իսկ ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,482.36 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 9.47%-ով, իսկ 2019 և 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 15.84%-ով և 21.03%-ով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4797 դիտում
09:41 16-02-2019
ՀՀ պետական պարտքն աճել է. նոր իշխանություններին դժվարություններ են սպասվում. «Ժողովուրդ»
672 դիտում
10:49 21-04-2020
Պետական պարտքն աճել է․ «Ժողովուրդ»
2605 դիտում
09:50 22-08-2020
Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»