675 դիտում
10:49 21-04-2020
Պետական պարտքն աճել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի համախառն պետական պարտքը՝ դրամով արտահայտած, 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 650 մլրդ դրամ, իսկ, ահա, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 3 տրլն 513 մլրդ դրամ: Իսկ, ահա, 2019 թվականի մարտի 31-ին պետական պարտքը կազմում էր 3 տրլն 372 մլրդ դրամ։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմում էր 3 տրլն 276 մլրդ դրամ, իսկ, ահա, մարտի 31-ին կազմում է 3 տրլն 400 մլրդ դրամ։
ՀՀ պետական պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.91%-ով, իսկ 2019 և 2018 թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 8.24%-ով և 10.42%-ով։ ՀՀ կառավարության պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.72%-ով, իսկ 2019 և 2018թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 9.42%-ով և 12.86%-ով։ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 6.58%-ով, իսկ 2019 և 2018թթ. մարտի 31-ի նկատմամբ նվազել համապատասխանաբար՝ 5.58%-ով և 14.7%-ով։ Հավելենք, որ վերջին տարիներին՝ մինչև 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4797 դիտում
09:41 16-02-2019
ՀՀ պետական պարտքն աճել է. նոր իշխանություններին դժվարություններ են սպասվում. «Ժողովուրդ»
2605 դիտում
09:50 22-08-2020
Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով. «Ժողովուրդ»
1521 դիտում
09:49 17-09-2020
Պետական պարտքն աճել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
961 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»