1205 դիտում
16:41 17-09-2020
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի Արցախի ԱԺ առաջիկա նիստում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, Վահրամ Բալայանի գլխավորությամբ, սեպտեմբերի 17-ին հրավիրել է նիստ:
Նիստին ներկա Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի առաջարկով՝ օրակարգում ընդգրկված «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Նախարարի տեղակալը պարզաբանել է առաջարկվող բոլոր փոփոխությունները և նշել, որ դրանք պայմանավորված են ԱՀ
Սահմանադրության պահանջներով:
Պատգամավորները նախարարին են առաջադրել օրենքում առկա ձևակերպումներին, ԱԺ-ի կողմից վավերացվող պայմանագրերին վերաբերող հարցեր:
Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պարզաբանումներ է տվել նաև ԱԺ-ում ԱՀ նախագահի ներկայացուցիչ Արարատ Դանիելյանը:
Հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթը ԱԺ առաջիկա նիստում առաջին ընթերցմամբ քննարկելուն:
Հանձնաժողովի նիստին ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
Նմանատիպ նյութեր
2024 դիտում
16:11 05-09-2022
ԱԺ-ն առաջիկա նիստում կքննարկի «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի նախագծերի փաթեթը
831 դիտում
16:19 15-07-2022
Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանվել է հանրային քննարկումից. ՊԵԿ
Այս բաժնից
1306 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1141 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1105 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք