211652_close_icon
views-count1144 դիտում article-date 21:52 24-12-2024

Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը նամակ է հղել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ խնդրելով շտապ նիստ հրավիրել՝ դատապարտելու համար հութիների հարձակումները և Իրանի «աջակցությունը կազմակերպության բռնությանը», հաղորդում է Times of Israel-ը: Փոխանցում է News.am-ը։

Իր ուղերձում Սաարը վկայակոչել է անցած շաբաթվա ընթացքում Իսրայելի վրա Եմենի շարժման երեք հարձակումները, որոնցից մեկը ավերել է Ռամաթ Գանի դպրոցը:

«Պետք է շեշտեմ, որ հութիների շարունակվող թշնամական գործողությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են»,-գրել է նա՝ հավելելով, որ դրանք «շարունակական սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար»:

Ավելի վաղ նա Եվրոպայում իսրայելցի դիվանագետներին հանձնարարել էր փնտրել ընդունող երկրներին՝ հութիներին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու համար:

Նմանատիպ նյութեր