Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
Ֆրանսիական Ալպերում ուղղաթիռով 240 դահուկորդ է տարհանվել վերելակի խափանման պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Վերին Ալպեր դեպարտամենտի պրեֆեկտուրան։
«Մոտ 240 դահուկորդներ, ովքեր արգելափակվել էին Վերին Ալպեր դեպարտամենտի կայարանում էլեկտրական շարժիչների խափանման պատճառով, տարհանվել են ուղղաթիռով», - հայտնել է դեպարտամենտի պրեֆեկտուրան:
Հաղորդվում է, որ դահուկորդներից ոչ ոք չի տուժել։ Վերելակը մնում է փակ:
Բրիանսոնի ժանդարմները, ինչպես նաև լեռնային արձագանքման խմբի հրշեջները տարհանման համար կանչվել են CHOUCAS 05 ուղղաթիռի միջոցով։ Տուժածներին օգնելու համար տեղակայվել են Գափ կոմունայի ժանդարմերիայի զինծառայողներ, ինչպես նաև բուժանձնակազմ։
1800-ից 2000 մետր բարձրության վրա գտնվող լեռներում տեղացել է ավելի քան մեկ մետր ձյուն։Ձնահոսքի վտանգի պատճառով մայրուղու վրա գտնվող Մոնբլան թունելի մուտքը ֆրանսիական կողմից փակվել է։