211652_close_icon
views-count1214 դիտում article-date 13:22 18-09-2020

Պատգամավորներն առաջարկում են կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենք

«Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են կանոնակարգել Հայաստանում կինեմատոգրաֆիայի ոլորտը, բարձրացնել ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությանը, ոլորտին պետական աջակցության թափանցիկությունը: «[url=https://armenpress.am/arm/news/1028083.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը: «Մինչև օրս ՀՀ-ում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորվող իրավական որևիցե ակտ, որի արդյունքում մի շարք կարևոր հարաբերություններ օրենսդրական կարգավորումներ չեն ստացել: Որևիցե կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը ՀՀ տարածքում: Կինոթատրոններում և հեռուստատեսության ֆիլմերի հրապարակային ցուցադրումն իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու»,-ասաց Կոստանյանը: Առաջարկվող փաթեթը կկանոնակարգի նաև կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի այդ՝ ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտը ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն՝ ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձևավորման արդյունքում: Նախագծի մշակման ժամանակ լայնորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը: Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ոլորտի պետական աջակցության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, կինեմատոգրաֆիայի և հարակից ոլորտներում իրավունքների պաշտպանությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆիլմարտադրության համար գրավիչ միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներդրմանը, ազգային ֆիլմերի ստեղծմանը, ներկայացմանը և մրցունակցության բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր