2201 դիտում
15:32 18-09-2020
Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել
Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել, այս մասին հաղորդում է «Ասպարեզը»:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները:
Նշվում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձությունը և համայնքի ղեկավարությունը, քաղաքի հրշեջների և օրինապահ մարմինների հետ համագործակցությամբ՝ հետամուտ կլինեն ազգային ատելության հողի վրա կատարած հարձակումը բացահայտելուն:
Ավելի վաղ ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվել էին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանի և դրան կից գտնվող հայկական կենտրոնի վրա՝ հայհոյանքներ գրելով, Ադրբեջանի դրոշի գույները պատկերելով պատերի վրա:
Նմանատիպ նյութեր
1787 դիտում
11:50 22-09-2020
Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ
1538 դիտում
20:28 02-11-2021
Արցախի պետնախարարը մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում
1189 դիտում
11:19 15-12-2024
Սան Ֆրանցիսկոյում պտտահողմը մեքենաներ է շրջել և ծառեր է արմատախիլ արել
Այս բաժնից
1276 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1087 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1516 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է