2005 դիտում
19:06 18-09-2020
Հուլիսյան դեպքերից հետո սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Տավուշի մարզպետ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվությունը կապում է հայկական կողմի դիրքերն ամրապնդելու հետ:
[url=https://armenpress.am/arm/news/1028152.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին Չոբանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Հուլիսյան դեպքերից հետո մենք սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում ենք նկատում: Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին մեկ-մեկուկես տարին, հարաբերական անդորր էր, ու այդ առումով վերջին իրադարձությունները էական փոփոխություն են անցած իրավիճակի համեմատությամբ»,- ասաց Չոբանյանը։
Նա նշեց, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանային դիրքերն, ինչը, երևի թե, թշնամուն դուր չի գալիս։
«Փորձում են պրովոկացիաները շարունակել: Ցավոք, մենք հուլիսի 16-ին ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդին»,-ասաց մարզպետը։
Չոբանյանը շեշտեց, որ այդ դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, որովհետև մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, որ մենք ունենք։
«Մենք թե ինժեներական, և թե տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա»,- եզրափակեց Չոբանյանը։
Մանրամասներն՝ [url=https://armenpress.am/arm/news/1028152.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
16:21 09-11-2022
ԵՄ դիտորդական խմբի ներկայության շնորհիվ հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում. մարզպետ
8399 դիտում
21:19 04-07-2020
Գագիկ Սուրենյան. Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրևը բնության պարգև է
Այս բաժնից
688 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2017 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց