Երևանի կենտրոնում 84 տարի առաջ կառուցված Թումանյան 25 շենքում հուլիս ամսից քանդման աշխատանքներ են. բնակիչները բողոքում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրային մեծ ուշադրություն առաջացրած Թումանյան 25 շենքի բնակիչները կորցրել են անդորրը: Շենքում սկսվել են լայնածավալ քանդման աշխատանքներ: Քանդվում են այն բնակարանները, որոնք գնել է կառուցապատողը, սակայն դեռ շենքում ապրում են 4 բնակարանի բնակիչ, որոնք էլ իրենց անտեսված և վիրավորված են զգում:
Այնպիսի քանդման աշխատանքներ են տարվում, որ փոշին, կեղտը ու աղմուկը հուլիս ամսվանից սկսած չի դադարում, բայց ամենավտանգավորը այն է, որ ոչ միայն քանդում են ուղղակի բնակարանների պատերը, վերանորոգումը կամ լուսամուտները այլ նաև հատակաները: Օրինակ, երկրորդ հարկի 4 բնակարաններից ոմանք, որոնք գնել է կառուցապատողը հատակ չունեն, քանի որ քանդել են, դրանով իսկ խալխլել 1936 թվականին կառուցված բաղդադե շենքի հիմքը:
Կառուցապատող «Ռենշին» ՍՊԸ-ը այնտեղ ցանկանում է հյուրանոց կառուցել: Բնակիչները իրենց խոսքի վերջում նշեցին, որ պահանջում են համապատասխան կառույցների ուշադրությունը կատարվող աշխատանքների որակին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի