825 դիտում
09:35 22-09-2020
Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրային քննարկման կներկայացվի հնարավորինս ուշ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությանը, ապա այստեղ քննարկելու թեմա գրեթե չկա, քանի որ փաստացի չեն ներկայացվել այն հիմնական պատկերացումները, որոնք տեղ են գտնելու փոփոխություններում։
Բացառությամբ գուցե Գերագույն դատարան ստեղծելու գաղափարի, որը սուր հակազդեցության հանդիպեց իրավաբանական հանրության մեծ մասի կողմից: Ի սկզբանե նախատեսվում էր, որ հանձնաժողովը Սահմանադրության փոփոխված տարբերակի նախնական տարբերակը պետք է ներկայացներ 2020 թվականի սեպտեմբերին, իսկ նախնական հայեցակարգ ունենալ հոկտեմբերի վերջին։
Որոշակի ժամանակ անց հայտնի դարձավ, որ Սահմանադրության վերջնական հայեցակարգը պատրաստ կլինի տարվա վերջին, իսկ 2021 թվականի գարնանն արդեն Սահմանադրության փոփոխությունների նախագիծը (որոշ որակումներով՝ փաստացի նոր Սահմանադրության նախագիծը) կներկայացվի հանրային քննարկման, ապա նաև խորհրդարան։
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, հանձնաժողովի աշխատանքները ոչ միայն դանդաղում են, այլև նախատեսված ժամկետներում այն ներկայացնելը գրեթե հնարավոր չէ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սա իշխանական վերնախավի հետ հատուկ համաձայնեցված տարբերակ է, որպեսզի հանձնաժողովի աշխատանքներն ինչքան հնարավոր է ձգձգվեն, իսկ նախագիծը հանրային քննարկման ներկայացվի հնարավորինս ուշ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
924 դիտում
16:42 05-02-2014
Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման
815 դիտում
11:32 04-02-2015
Երևանի 2014 թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման
1526 դիտում
14:02 28-09-2017
«Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»