211652_close_icon
views-count1418 դիտում article-date 19:30 22-09-2020

Միջգերատեսչական խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցան միջգերատեսչական խորհրդակցություններ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև՝ նախարարների գլխավորությամբ։ Նախարարները կարևորեցին նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:

Նմանատիպ նյութեր