211652_close_icon
views-count1933 դիտում article-date 19:44 22-09-2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև փոխգործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին։ «Քննչական կոմիտեի գործունեության ժամանակահատվածում մենք հասցրել ենք զգալ Իտալիայի գործընկերների աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված գործերով Իտալիայի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարմամբ ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր է եղել ապահովել մի շարք քրեական գործերով իրականացվող նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը»,- ասել է Հայկ Գրիգորյանը: Կողմերն անդրադարձել են նաև 2020թ. մարտին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի դեսպանության ֆինանսական գվարդիայի կցորդ, գեներալ Մաուրիցիո Մուսկառայի՝ ՀՀ քննչական կոմիտե կատարած այցին, ինչի արդյունքում մշակվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որի ստորագրումը, համավարակով պայմանավորված, հետաձգվել է: Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել՝ ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է իր առավելագույն ջանքերը գործադրելու՝ երկու երկրների համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր