1203 դիտում
19:00 06-05-2022
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանին և դեսպանության ներկայացուցիչներին: Ա.Քյարամյանը ողջունելով հյուրին՝ նախ շնորհավորել է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առիթով ու ընդգծել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության և բարեկամական կապերի նշանակալի իրողությունները:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն իր խոսքում կարևորել է պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և փաստել, որ շարունակական քայլեր են իրականացվում համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել նաև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին՝ Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված համաձայնագրի դրույթներին՝ վստահություն հայտնելով, որ ինչպես հիշյալ փաստաթղթի, այնպես էլ հետագա շարունակական շփումների արդյունքում կձևավորվեն առավել համակողմանի գործակցության հնարավորություններ:
Կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ու Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանը պայմանավորվածություն են ձեռք բերել Քննչական կոմիտեի պաշտոնատար անձաց և դեսպանության իրավական հարցերով պատասխանատուների միջև կապերի հաստատման ու համատեղ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ:
Քննչական կոմիտե

Նմանատիպ նյութեր
1930 դիտում
19:44 22-09-2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1711 դիտում
17:12 30-07-2014
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
1441 դիտում
20:26 13-11-2018
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»