2133 դիտում
19:58 22-09-2020
Ջերմուկում բերման են ենթարկել Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներից երկուսին. քաղաքացիները ոստիկանության բաժանմունքի դիմաց են. ուղիղ. Tert.am
Tert.am-ը գրում է. Ջերմուկում բերման են ենթարկել Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներից երկուսին. քաղաքացիները ոստիկանության բաժանմունքի դիմաց են։
Նշենք, որ ավելի վաղ Ջերմուկի համայնքապետարանի մոտ ևս բողոքի ակցիա տեղի ունեցավ։
Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով դիմեց ոստիկանությանը. «Մենք չենք ուզում կասկածի տակ դնել ձեր գործողությունների անաչառությունը, բայց Ամուլսարի այս պայքարի ընթացքում հաճախ ենք բխվել մեր նկատմամբ խտրական վերաբերմունքի: Չգիտես՝ ինչու ամեն անգամ դուրս է գալիս, որ Ամուլսարի համար պայքարող մարդկանց ուրիշ հոդված չի հասնում, ում տանում են, խուլիգանության հոդվածով են տանում, մի տեսակ վիրավորական էլ է»,- ասաց նա։
Ավելի ուշ նա առաջարկեց սպասել մինչ վաղը որոշում կայացվի կալանավորման հետ կապված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գնդեվազի բնակիչներին ակտիվիստների կողմից սեպտեմբերի 15-ին ծեծելու միջադեպի համար երեք անձ է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3029 դիտում
23:01 17-08-2019
Դեմ եմ Ամուլսարի հանքի շահագործմանը. Իմ քայլը դաշինքի պատգամավոր
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
421 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
826 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը