3828 դիտում
16:05 23-09-2020
Վարչապետը կպարգեւատրի 100-ից ավելի բուժաշխատողի, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչների. խոսնակ
Հարյուր եւ ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով, պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին եւ նախագահին:
Գեւորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգեւատրման առաջարկություն։
«12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգեւի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 եւ ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,-ասաց խոսնակը:
«Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախագահին։ Աշխատակիցները բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգեւատրման արարողության ժամանակ չէր պարգեւատրվել։
Նմանատիպ նյութեր
7586 դիտում
11:36 10-01-2022
Ասել են՝ դիմում գրեք, ազատվեք, ավելի վատ ձևով կհանենք․ Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ
Այս բաժնից
778 դիտում
23:26 23-10-2024
ՄԹ-ում ՀՀ դեսպանը շոտլանդացի պատգամավորի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
691 դիտում
22:52 23-10-2024
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը Զարեհ Սինանյանի հետ համագործակցության հարցեր է քննարկել