1925 դիտում
09:01 24-09-2020
Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսն ու դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը, ինչպես նաև աշխարհում տիրող իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստան մուտք գործող գումարների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ուղարկվող գումարները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել են 15.3 տոկոսով։ Այսպես, 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ուղարկվել 893 մլն 289 հազար դոլար, իսկ 2019 թվականի նույն ամիսներին՝ 1 մլն 55 հազար 256 դոլար։ Եվ ինչպես հայտնի է, Հայաստան ուղարկված գումարների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։
Այս տարվա հունվար-հուլիսին ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 399 հազար 310 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 556 հազար 136 դոլարի փոխարեն։ Այսինքն՝ ՌԴ-ից մուտքերը նվազել են 28.2%-ով։ Հետաքրքիր է, որ չնայած ընդհանուր ներհոսքի նվազմանը՝ ԱՄՆ-ից եկող գումարներն ավելացել են։ Այս տարվա առաջին 7 ամիսներին դրանք կազմել են 184 հազար 477 դոլար՝ նախորդ տարվա 150 հազար 067 դոլարի փոխարեն։ Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարները նույնպես նվազել են։ Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 622 հազար 381 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 780 հազար 965 դոլարի փոխարեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
864 դիտում
16:10 18-09-2014
ԱՄՆ-ն ընտրում է Հայաստան ուղարկվող իր դեսպանին
1756 դիտում
09:49 31-01-2015
Հայաստան ուղարկվող օտարերկրյա տրանսֆերտները գնալով նվազում են. ՉԻ
898 դիտում
10:07 30-05-2015
Հայաստան ուղարկվող մասնավոր ոչ առևտրային փոխանցումների կրճատման միտումը պահպանվում է. ՀԱ
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»