1848 դիտում
10:25 24-09-2020
ՄԱԿ-ը դրամաշնորհներ է տալիս Ազգային ժողովին. որ պատգամավորները կօգտվեն դրանցից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՄԱԿ-ի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանի մի քանի հանձնաժողովների դրամաշնորհներ (գրանտներ) է տվել, որպեսզի վերջիններս նախագծեր ու օրենսդրական փաթեթներ ներկայացնեն: «ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում։
Ծրագիրը ռազմավարական և տեխնիկական աջակցություն է տրամադրում ՀՀ Ազգային Ժողովին և նրա մշտական հանձնաժողովներին։ Աջակցությունը տրամադրվում է անկուսակցականության սկզբունքով, երբ հանձնաժողովները, որոնք բաղկացած են թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության ներկայացուցիչներից, որոշում են կայացնում դիմում-հայտի վերաբերյալ: Ծրագրի շրջանակում ոչ մի դրամաշնորհ չի տրամադրվում։ Ծրագիրն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին տեխնիկական աջակցություն է տրամադրում՝ ուսումնասիրություններ և քաղաքականության վերլուծություններ իրականացնելու համար: Դիմում-հայտը հաստատվելուց հետո ծրագիրը կազմակերպում է գնումներ՝ համաձայն ՄԱԶԾ-ի գնումների ընթացակարգի»,- տեղեկացրեցին ՄԱԿ-ի գրասենյակից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ այդ ծրագրից օգտվում են ԱԺ 4 հանձնաժողովներ՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Մեր տեղեկություններով՝ այդ աջակցությունը տատանվում է 15-20 հազար դոլարի սահմաններում, որոնցից ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովը նպատակ ունի առաջիկայում կրթության ռազմավարության վերաբերյալ ծրագիր մշակել, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը և պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ այժմ նույն ծրագրի շրջանակներում նախագիծ են գրում, իսկ մյուս երկու հանձնաժողովները սեմինարներ են կազմակերպել ու օրենքի նախագծեր քննարկել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4064 դիտում
18:42 06-06-2020
Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել. ովքեր կօգտվեն՝ կօգտվեն
4275 դիտում
23:48 29-04-2016
Եթե կյանքը քեզ լիմոններ է տալիս, դրանցից լիմոնադ պատրաստիր
8614 դիտում
09:27 14-10-2021
Պարգևավճարների մասին դրական արտահայտվող Փաշինյանը հրաժարվում է դրանցից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»