211652_close_icon
views-count4269 դիտում article-date 23:48 29-04-2016

Եթե կյանքը քեզ լիմոններ է տալիս, դրանցից լիմոնադ պատրաստիր

Ապրիլի վերջին հայտնի երգչուհի Բեյոնսե Նոուլզը թողարկեց իր Lemonade ալբոմը, ինչն այս կարճ ժամանակում մեծ քննարկումների առիթ դարձավ: Ալբոմում տեղ գտած երգերի մեծ մասի հիմքում դավաճանությունն է, որն էլ, շատերի կարծիքով, հենց երգչուհու և նրա ամուսնու Ջեյ Զիի փոխհարաբերությունների պատմությունն է: Բեյոնսեն այս ալբոմում ավելի քան երբեք անկեղծ ու ագրեսիվ է: Դեռ մինչև ալբոմի թողարկվելը մեծ աղմուկ բարձրացավ Ջեյ Զիի և դիզայներ Ռեյչլ Ռոյի ենթադրյալ սիրավեպի հետ կապված, իսկ Բեյոնսեի Գեղեցիկ մազերով Բեկին երգի թողարկումից հետո Ռեյչլը Instagram-ի իր էջում ընկերուհու հետ հրապարակեց մի նկար Գեղեցիկ մազերով աղջան պետք չի գրառմամբ:

Նմանատիպ նյութեր