2457 դիտում
09:49 25-09-2020
Փաշինյանը հիմա էլ Արսեն Թորոսյանի սխալներն է խմբագրում․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նման հատուկ ձիրք ու տաղանդ ունեցող դժվար թե գտնվի: Իրար հետևից այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք հետո անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խմբագրել: Զարմանալին այն է, որ Փաշինյանը նախարարի որոշումների հետողորմյան անում է անտրտունջ, անխռով: Նոնսենս է՝ համաշխարհային մեծության արյունաբանին 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստան հրավիրելն ու երկու տարի անց նրան ցտեսություն ասելը: Թե ով է Սամվել Դանիելյանը, աշխարհը գիտի, թե ինչ ավանդ է ներդրել այս երկու տարվա ընթացքում, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ գեթ մեկ անգամ առնչված մարդիկ են փաստում: Իսկ թե ինչպես է առողջապահության նախարարի խելքին փչում Դանիելյանին էլեկտրոնային փոստով տեղեկացնել՝ աշխատանքից ազատված լինելու մասին, երևի թե բրիտանացի գիտնականներին էլ չհաջողվի բացատրել:
Դանիելյանի հետ նման կերպ վարվելու փաստը նույնիսկ իմքայլական պատգամավորների զայրույթն է շարժել: «Ախր ո՞նց, էլի, ո՞նց կարող էր այդպես վարվել: Մենք, իհարկե, հարցը տվեցինք վարչապետին, ու բարեբախտաբար պատասխանը եղավ այն, որ Դանիելյանը վերականգնվեց իր աշխատանքում: Մեզ թիմի ներսում հիմա կարող են դավաճան համարել, բայց մենք մեր խղճի առաջ հանգիստ չէինք լինի, որ լռել ենք»,- «Իրատեսի» հետ զրույցում ասացին «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսը:
Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց՝ այս անգամ համավարակի դեմ պայքարում ավանդ ներդրած և երախտիքի մեդալներ ստացած բուժաշխատողների ցանկում չներառելով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին:
Պարգևատրվածների մեծամասնությունը «Մխիթար Հերացի» մեդալ է ստացել, միայն մեկ անձի՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտավազ Վրույրի Վանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է շնորհվել:
Իհարկե, փառք ու պատիվ բոլոր բուժաշխատողներին, որ զօրուգիշեր, առանց տրտնջալու և կորոնավիրուսից անկախ գլուխները կախ իրենց ծառայությունն են մատուցում բոլորիս, բայց մեդալի արժանացած բուժաշխատողների ցանկում առաջինը Նորքի ինֆեկցիոնի մասնագետները պետք է լինեին, որ համավարակի առաջին իսկ օրվանից պայքարել են յուրաքանչյուր մարդու կյանքի համար:
Ինֆեկցիոնի բուժանձնակազմի՝ վարչապետին ուղղված բաց նամակից հետո Փաշինյանը նորից թևերը փռել է Թորոսյանի վրա ու խմբագրել նրան՝ առողջապահական ոլորտի թվով 100 ներկայացուցիչների, այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի, վարչապետի անվանական շնորհակալագերի արժանանցնելով: Ինչպես միշտ, այնպես էլ հիմա, նախարարը շարունակել ու շարունակելու է իրեն ոչ հաճո անձանց դեմ քեն պահելու քաղաքականությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2244 դիտում
13:44 16-11-2014
Մենք դեռ ժամանակ ունենք սեփական սխալներն ուղղելու համար. Յուրա Մովսիսյան
2085 դիտում
16:26 07-12-2016
ԻՊ-ի ստեղծման պատճառներից մեկը Իրաքում ԱՄՆ-ի թույլ տված սխալներն են. Օբամա
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»