2093 դիտում
10:01 26-09-2020
Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սնանկության դատարանում նոր զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Սնանկության դատարան, ինչի արդյունքում քրեական գործեր էին հարուցվել երկու դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ: Սակայն այդքանով Սնանկության դատարանի շուրջ կատարվող իրադարձությունները չավարտվեցին: Այս կառույցի դատավորները շարունակում են մնալ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Եվ հիմա, կարծես թե, Սնանկության դատարանի հեղինակությունը վտանգված է, և հենց դա է պատճառը, որ այդ դատարանի շատ դատավորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դիմումներ են գրում ՝ այլ դատարաններ տեղափոխվելու խնդրանքով: Առաջիկայում ականատես ենք լինելու նաև այլ դատարանների դատավորների, որոնք համակարգից ազատման դիմումներ են ներկայացնելու:
Հիշեցնենք, որ Գևորգ Նարինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Արա Կուբանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2207 դիտում
10:02 29-11-2018
Սնանկության դատարանի ձևավորումը ձախողվում է. դատավորները հրաժարվում են լքել շենքը. «Ժամանակ»
4213 դիտում
09:02 08-06-2022
Քննիչները զանգվածային դիմումներ են գրում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնելու համար․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը