211652_close_icon
views-count2210 դիտում article-date 10:02 29-11-2018

Սնանկության դատարանի ձևավորումը ձախողվում է. դատավորները հրաժարվում են լքել շենքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ 2019 թվականի հունվարի 1-ից պետք է արդեն գործի սնանկության դատարանը, սակայն դատարանի աշխատանքների կազմակերպման մասով մի շարք խնդիրներ են ի հայտ եկել։ Մասնավորապես, մի քանի դատավորներ հրաժարվում են լքել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության նախկին դատարանի՝ Թբիլիսյան խճուղում գտնվող նստավայրի շենքը, որտեղ էլ հենց պետք է տեղակայվի սնանկության դատարանը։ Դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը հայտարարել են, որ միայն ԴԱՀԿ-ն կարող է իրենց հանել աշխատասենյակներից։ Հակառակ որևէ այլ պարագայում իրենք չեն լքի իրենց աշխատասենյակները, ինչի պատճառով էլ, ինչպես արդեն նշեցինք, սնանկության դատարանի կազմակերպման աշխատանքները ձախողվում են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր