211652_close_icon
views-count6991 դիտում article-date 10:10 27-09-2020

Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից։ «Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր: Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր