6349 դիտում
12:45 27-09-2020
Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ․ Վահրամ Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Մենք այս պահին ունենք տասնյակ վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում։ Հիմնականում հակառակորդը խփել է հրետանու միջոցով և քաղաքացիական բնակավայրերի վրա։ Ցավոք՝ ունենք նաև 2 զոհ՝ մեկ կին և մեկ երեխա»,- նշել է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ վիրավորները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7377 դիտում
17:33 04-10-2020
Վահրամ Պողոսյան. Հակառակորդի հասցրած հարվածների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական զոհեր կան
3305 դիտում
14:43 27-09-2020
Նախնական տվյալներով` Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ, տասնյակ վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
Այս բաժնից
2032 դիտում
12:22 05-02-2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ