«Լիովին աջակցում եմ հայ ժողովրդին, որը ԼՂ-ում հարձակման է ենթարկվում ադրբեջանական ուժերի կողմից». ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կիպրոսյան պատվիրակության ղեկավար Նիկոս Տորնարիտիսն իր թվիթերյան էջում աջակցություն է հայտնել հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների կապակցությամբ:
«Ես լիովին աջակցում եմ հայ ժողովրդին, որը Լեռնային Ղարաբաղում հարձակման է ենթարկվում ադրբեջանական ուժերի կողմից: Որպես Կիպրոսի պատվիրակության ղեկավար՝ կտեղեկացնեմ գործընկերներիս առկա իրավիճակի մասին»,-գրել է Տորնարիտիսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: