211652_close_icon
views-count3969 դիտում article-date 10:41 29-09-2020

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ է հրավիրել. ՏԱՍՍ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտակարգ հանդիպում կանցկացնի. այս մասին հայտնում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9573383]Tass [/url]գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։ Նիստը տեղի է ունենալու այսօր, փակ խորհրդակցությունների ձևաչափով: Կայքը նշում է, որ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական պետություններ։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից ինտենսիվ հրետակոծության էին ենթարկվել ԼՂՀ բնակավայրերը, ինչպես նաև զորամասերը։ Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով: Այս պահին մարտերը շարունակվում են:

Նմանատիպ նյութեր