211652_close_icon
views-count15702 դիտում article-date 13:49 29-09-2020

Զոհված զինծառայող Մայիս Գրիգորյանն այս տարի էր ավարտել դպրոցը, 1,5 ամսվա զինծառայող էր

Արցախում հակառակորդի հարձակումը հետ մղելու ընթացքում զոհված 19-ամյա զինծառայող Մայիս Գրիգորյանն Արարատի մարզի Արարատ գյուղից էր: Այս մասին [color=#EF2929]Tert.am[/color]-ին հայտնեցին Արարատի համայնքապետարանից: «Այս տարի էր ավարտել դպրոցը, 1,5 ամսվա զինծառայող էր»,-ասաց համայնքապետարանի աշխատակիցը՝ նշելով, թե Էրիկը ծնողներ, քույր ուներ, ապրում էր տատի ու պապի հետ: «Որոշել էր զինծառայությունից հետո շարունակել ուսումը»,-ասացին համայնքապետարանից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:

Նմանատիպ նյութեր