211652_close_icon
views-count108509 դիտում article-date 20:20 29-09-2020

Երևանի հայտնի 4-րդ գյուղի երիտասարդությունն ու նույն թաղամասում գործող «Դուստր Մարիաննա» կաթնամթերքի ընկերության ներկայացուցիչները հերթական անգամ ապացուցեցին, որ կանգնած են հայ զինվորի ու արցախցու թիկունքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում էին հավաքվել մեծ թվով երիտասարդներ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր միացան այս օրերին թուրք-ադրբեջանական բաշիբոզուկների դեմ պայքարող, Արցախում հերոսաբար կենացմահու պայքար տվող զինվորներին ու արցախցիներին մարդասիրական օգնություն ուղարկելու գործընթացին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4-րդ գյուղի երիտասարդությունը մեկ բռունցք դարձած արդեն մեծ քանակի սննդամթերք, դեղորայք ու առաջին անհրաժեշտության պարագաներ են հավաքել և այն Երկրապահ կամավորականների միության Մալաթիա-Սեբաստիա ԵԿՄ երիտասարդական թևի նախագահ Սարգիս Պողոսյանի գլխավորությամբ ճանապարհում են Արցախի հերոսական ժողովրդին ու առաջնագիծն անառիկ պահող զինվորներին: Սա առաջին դեպքը չէ և 4-րդ գյուղի բնակիչները՝ ահել ու ջահել, մեր ու մանուկ, շարունակում են պահել այդ ավանդույթը ու երբ հայրենիքի սահմանների նկատմամբ արտաքին թշնամին ոտնձգություն է կատարում, մի մարդու նման ոչ միայն օգնություն են հասցնում, այլ անհրաժեշտության դեպքում նաև ջոկատներ են կազմում և կռվում նենգ թշնամու դեմ: Ավագ սերնդի ներկայացուցիչների մեջ է նաև բնիկ 4-րդ գյուղցի, լեգենդար բռնցքամարտիկ Ատոմ Պողոսյանը, ով դեռ սովետական տարիներին մարզաշխարհում բարձր է պահել Սովետական Հայաստանի պատիվը: Ակցիային միացել են նաև «Դուստր Մարիաննա» կաթնամթերքի ընկերության աշխատակիցները՝ ընկերության ներկայացուցիչ Ժոր Վարդանյանի գլխավորությամբ, ովքեր հոգացել են նաև սննդամթերքի տեղափոխման հարցը: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր