Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական «60 րոպե» հաղորդմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Թուրքիան ներառված է այս գործընթացում: Մեր հավաստի տեղեկություններով` Թուրքիայի ռազմական ինստրուկտորները և բարձրաստիճան սպաները այժմ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում և տեղ-տեղ, նույնիսկ, ղեկավարում են ռազմական գործողությունները:
Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկանների է տեղափոխում և տեղակայում Ադրբեջանի տարածքում` Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար:
Կա տեղեկություն, որ արդեն Ադրբեջանի բնակավայրերից մի քանիսում բախումներ են տեղի ունեցել այդ վարձկանների և տեղացի բնակիչների միջև, որովհետև վարձկանները փորձում են շարիաթի կանոններ մտցնել այդ գյուղերում:
Նրանք մտնում են խանութներ և ստիպում, որ դրանք դադարեցնեն ալկոհոլի վաճառքը և այլն»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=1&v=2bWInvM8KYc&feature=emb_logo]iravabannet[/url]-ի տեսանյութում