211652_close_icon
views-count23505 դիտում article-date 22:52 01-10-2020

Երկու զոհ՝ մեկ գյուղից՝ Դավիթ, Վահե․ նրանք Լեռնագոգ համայնքից էին. Irakanum.am

Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած ժամկետային երկու զինծառայողներ՝ Դավիթ Մխիթարի Թորոսյանը, Վահե Արմենակի Մկրտչյանը Արմավիրի Լեռնագոգ համայնքից էին։ Գյուղում բոլորը սգում են՝ մեծից- փոքր։ Լեռնագոգի համայնքապետարանից [url=https://irakanum.am/2020/10/01/%d5%a5%d6%80%d5%a5%d6%84-%d5%a6%d5%b8%d5%b0%d5%9d-%d5%b4%d5%a5%d5%af-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab%d6%81%e2%80%a4-%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9-%d5%be%d5%a1%d5%b0%d5%a5-%d5%bd%d5%b8%d6%82/?fbclid=IwAR1YF3MnSbXO3DBLTmXakFSJdrM6vx8UzO1Ftle57byeftmravncLe6arx8]Irakanum.am[/url]-ին հայտնեցին, որ զոհված երեք զինծառայողներն էլ խելացի, համեստ ու դաստիարակված երիտասարդներ էին, համանքի պարծանքը։ «Վահե Մկրտչյանը մեր գյուղի լավագույն, ամենալավ, հանրապետության մեջ եզակի տղա, որ դու մտնեք իրանց համալսարան, դուք կպատկերացնեք ինչ տղա էր։ Ինքը հանրապետական նշանակության մրցաշարերի, բանավեճերի, ամեն ինչի մեջ յուրահատուկ տղա էր»,- հուզմունքը զսպելով պատմեց համայնքապետարանի աշխատակից Վարդիթեր Գալստյանը։ Վահե Մկրտչյանը հունվարին տուր էր վերադառնալու։ Լեռնագոգ համայնքում ապրում էր ծնողների և առողջական խնդիրներ ունեցող եղբոր հետ։ «Մեր դպրոցը, գյուղը ներկայացնող առաջին դեմքն էր․․․»,- ասաց տիկին Գալստյանը, հավելելով, որ Վահեի դին վաղը կտեղափոխեն հարազատ գյուղ։ Զոհված զինծառայողներից Դավիթ Թորոսյանն էլ ուսումը կիսատ էր թողել, մեկնել բանակ, խոստանալով, որ վերադառնալուց հետո այն շարունակելու է։ Մանրամասներն՝ [url=https://irakanum.am/2020/10/01/%d5%a5%d6%80%d5%a5%d6%84-%d5%a6%d5%b8%d5%b0%d5%9d-%d5%b4%d5%a5%d5%af-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab%d6%81%e2%80%a4-%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9-%d5%be%d5%a1%d5%b0%d5%a5-%d5%bd%d5%b8%d6%82/?fbclid=IwAR1YF3MnSbXO3DBLTmXakFSJdrM6vx8UzO1Ftle57byeftmravncLe6arx8]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր