211652_close_icon
views-count381 դիտում article-date 09:10 02-10-2020

ՍԴ դատավորները կարևոր համաձայնագիր կքննարկեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ ժամը 11-ին, Սահմանադրական դատարանի դատավորները նոր կազմով կհավաքվեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Արցախում տեղի ունեցող պատերազմական դությունը միավորել է նաև ՍԴ դատավորներին, վերջիններս որոշել են հավաքվել միասնական մեկ հարցի շուրջ` հանուն երկրի ապագայի: Բանն այն է, որ ՍԴ անդամները պետք է 6 միջազգային պայմանագրեր (վարկային համաձայնագրեր) քննարկեն՝ հասկանալու համար՝ արդյոք դրանք որևէ ձևով չեն խախտում ՀՀ սահմանադրությունը, որոնք էլ կօգնեն ՀՀ-ին մի քանի տարբեր երկրներից ֆինանսական լուրջ աջակցություն ստանալ: Իսկ քանի որ այժմ Արցախում պատերազմական իրավիճակ է, ու շատ գումար է անհրաժեշտ տարբեր նպատակներով, ՍԴ անդամները որոշել են թողնել բոլոր տարաձայնությունները և քննարկել այդ համաձայնագրերը: Նշենք, որ ՍԴ-ն անցած շաբաթ այդպես էլ չկարողացավ իր մեջից ՍԴ նախագահ ընտրել, որը կլինի երկրորդ փուլով, ինչը դեռևս անհայտ է, թե երբ, իսկ այս իրավիճակում ոչ ոք ցանկություն չունի ՍԴ փոխնախագահի համար թեկնածու առաջադրել կամ ինքնառաջադրվել: Նկատենք, որ այս շրջանում, քանի որ ռազմական դրություն է և ընդհանուր զորահավաք, շատ իրադաձություններ տեղի չեն ունենում. գործուղումներ են չեղարկվում, նիստեր են հետաձգվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր