9650 դիտում
11:34 02-10-2020
Ամբողջությամբ մարվեց Հայաստանի եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումը. Ֆիննախ
Հայաստանի Հանրապետությունը կապիտալի միջազգային շուկայում 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսեր) դեբյուտային թողարկում։
Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 և 2019 թվականներին իրականացվել էին այդ պարտատոմսերի հետգնումներ՝ համապատասխանաբար 199.9 մլն ԱՄՆ դոլար և 402.4 մլն ԱՄՆ դոլար չափով, որի արդյունքում շրջանառության մեջ մնացած պարտատոմսերի ծավալը կազմում էր 97.7 մլն ԱՄՆ դոլար:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ամբողջությամբ մարել է դեբյուտային արտարժութային պետական պարտատոմսերը՝ վճարելով 100.6 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ արժեկտրոնի գումարը՝ 2.9 մլն ԱՄՆ դոլար):
Նմանատիպ նյութեր
802 դիտում
16:15 04-07-2019
Եվրապարտատոմսերի շուկայում կկարգավորվի Հայաստանի գործընկերների ընտրության հարցը
1088 դիտում
09:27 04-02-2021
Ինչպես կազդի եվրապարտատոմսերի հերթական տեղաբաշխումը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
937 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը