211652_close_icon
views-count29983 դիտում article-date 15:32 02-10-2020

Խոշոր ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Ford Fiesta-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 14։45-ի սահմաններում Ford Fiesta մակնիշի 66 GՍ 667 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա» տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ մասամբ հայտնվել հանդիապակաց երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվոոեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղուում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Կարապետ Ղանդելյանն է եղել, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոեմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ վթարի պատճառը եղել է ինչ-որ փոսը, որը վարորդը չի նկատել և երբ փորձել է շրջանցել, տեղի է ունեցել վթարը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր